ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Տնային միջոցներ փորկապության բուժման համար. med.news.am

Բարեբախտաբար, կան զարմանալի մթերքներ, որոնք օգնում են փորկապության դեպքում, հաղորդում է Medical Daily-ն։
«Փորկապությունը կարող է վկայել օրգանիզմում առկա ճարպերի վատ մարսումը, աղիքների միկրոֆլորայի խանգարումները, ինչպես նաեւ լյարդում թունավոր նյութերի առկայությունը»,-ասել է սննդակարգի մասնագետ Ջենիֆեր Սքրայբները Պորթլենդից (Օրեգոն նահանգ)։ Երկարաժամկետ փորկապությունը կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար, քանի որ օրգանիզմում կուտակվում են թունավոր նյութեր՝ ցավեր առաջացնելով որովայնի եւ անգամ մեջքի շրջանում։ Որպեսզի կղանքը չոր եւ դժվարանցանելի չդառնա, փորձեք հետեւյալ մի քանի մթերքները։
- խաշած լոբի
Ինչպես հայտնի է, այս առողջարար մթերքն առաջացնում է մեթեորիզմ, բայց լոբու մեջ առկա բջջանյութը կարող է իսկապես մեղմել փորկապությունը։ Ձեր սննդակարգում սեւ լոբու, սպիտակ լոբու եւ սոյայի օգտագործումը կարող է նվազեցնել փքվածությունը, եթե լոբին ճիշտ է պատրաստված։ - Սուրճ
Սուրճի օգտագործումը կարող է ո՛չ միայն օգնել, այլեւ այն կղանքը դարձնում է ավելի թեթեւ եւ հեշտ անցանելի։ Առանց կոֆեինի սուրճը նույնպես օգտակար է աղիքների համար, բայց ոչ այնքան արդյունավետ, ինչպես կոֆեինով սուրճը։ - Մուգ շոկոլադ
Մուգ շոկոլադի առողջարար հատկություններն անսահման են, բայց շոկոլադի սիրահարները միգուցե չգիտեն, որ այն նաեւ մեղմում է փորկապությունը։ Շոկոլադը հարուստ է մագնեզիումով, որն օգնում է թուլացնել մարսողական համակարգի, ինչպես նաև ամբողջ մարմնի մկանները։ Ավելի լավ կլինի նախընտրել 72% կակաո պարունակող օրգանիկ մուգ շոկոլադ, քանի որ կաթնային շոկոլադն այդպես արդյունավետ չի գործում, ինչպես իր մուգ «գործընկերը»։ - Ադիբուդի
Ադիբուդին հիանալի միջոց է Ձեր սննդակարգը բջջանյութով հարստացնելու համար։ Փորձեք աղ եւ ձեթ չավելացնել՝ դրա օգտակար հատկանիշները պահպանելու համար։ - Բողկ
Բողկը հեռացնում է լյարդում առկա տոքսինները, ավելորդ լեղին, եւ,աղիքները մաքրելով, նպաստում է աղիների պերիստալտիկային։ - Յոգուրտ
Յոգուրտը պրոբոիտիկներով հարուստ հիանալի միջոց է առողջ մարսողության համար։ Խուսափեք շատ շաքար պարունակող յոգուրտներից եւ նախընտրեք օգտագործել օրգանիկ յոգուրտներ, որոնք պրոբոիտիկների աղբյուր են։

Կարդացեք նաև

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բուժում է ստանում բնածին ծանր արատով երեխա...


Միջին տարիքի՝ 45-47 տարեկան տղամարդը գանգատվում էր ողնաշարի կրծքային հատվածի ցավերից, քայլքի, շարժումների դժվարացումից: Առկա էին ցավային համախտանիշին բնորոշ բոլոր գանգատները Նա ֆիզիկական ծանր աշխատանք էր կատարում...


Տոքսիկ, ալկոհոլային լյարդային անբավարարությամբ հեպատիտների ծանր դեպքեր են եղել, որոնց բուժման հարցերում մեծ հաջողությունների ենք հասել: Օրինակ, մեր բաժանմունք էր ընդունվել 45 տարեկան կին` բավականին բարդ վիճակում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն